Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուբիոն հանդիպել է Նեթանյահուի հետ՝ քննարկելու Քաթարի վրա Իսրայելի հարվածի հետևանքները
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում հանդիպում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին գրում է միջազգային մամուլն ու մանրամասնում, որ հանդիպման գլխավոր թեման կլինի Քաթարին Իսրայելի հարվածի հետևանքները։
Հիշեցնենք, որ Իսրայելն անցած շաբաթ, թիրախավորելով Համասի բարձրաստիճան առաջնորդներին, հարված հասցրեց ԱՄՆ-ի մերձավոր դաշնակցի՝ Քաթարի տարածքում։ Այն առաջացրեց միջազգային վրդովմուն, կատարվածը քննադատեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ արաբ առաջնորդները գագաթնաժողով են անցկացնում՝ Քաթարին աջակցելու համար։ Այդ երկրի վարչապետը կոչ արեց միջազգային հանրությանը դադարեցնել «երկակի ստանդարտների» կիրառումը և պատժել Իսրայելին։