Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի նկատմամբ անվտանգային ու ռազմակшն uպառնալիքները շատ ցածր են. Արտաքին հետախուզության ծառայության պետ
«Մենք գնահատում ենք, որ այս պահին Հայաստանի նկատմամբ անվտանգային և ռազմական սպառնալիքները շատ ցածր են՝ համեմատած մի քանի ամիս, մի տարի առաջվա հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը, ով մասնակցեց «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն-2025» անվտանգային միջազգային համաժողովին։
Ըստ նրա, դա մեծամասամբ պայմանավորված է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով։
«Բայց նաև պետք չէ մեր հաշվարկից հանել կամ մոռանալ նախորդիվ շրջանի՝ այդ թվում սահմանզատման շրջանակներում կատարված աշխատանքը, որը ստեղծել է այդ հիմքը, Հայաստանի արտաքին քաղաքականության այդ ուղղվածությունը, մոտեցումը, որը մեզ տվել է այս հնարավորությունը։ Բայց նաև ասեմ, որ դեռ շատ բան ունենք անելու»,–ասաց Ք. Գրիգորյանը։
Նա նաև նշեց, որ սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ. «Դրանք պետք չէ թերագնահատել, որովհետև ժողովրդավարությունը մեր շարժման տեմպը, ռեժիմը և գաղափարախոսությունն է։ Դրանք մեծամասամբ հիբրիդային սպառնալիքներ են։ Պիտի տեսնենք և հասցեագրենք այդ սպառնալիքները մեր ամենօրյա աշխատանքում»։
Հարցին՝ ո՞ր երկրից են գալիս ժողվրդավարության նկատմամբ սպառնալիքները, Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց. «Ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները չեն գալիս մեկ պետությունից կամ դերակատարից, դրանք, որպես կանոն գալիս են մի քանի պետությունից՝ համակցված կամ առանձին-առանձին։ Կարող եմ վստահ պնդել՝ չկա որևէ պետություն, որի ժողովրդավարության, կառավարման կարգի կամ անվտանգության եկող սպառնալիքները գալիս են մեկ պետությունից, դերակատարից և Հայաստանը բացառություն չէ»։