Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դավիթ Փափազյանը խուսափեց արձագանքել Ավինյանի՝ այսօր հնչեցրած մեղադրանքներին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը, որ 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր, այսօր լրագրողների հարցերին ի պատասխան մի շարք հայտարարություններ արեց ֆոնդի՝ ճակատագրի պատճառների մասին։
Նա իր խոսքում հիշատակեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի, ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի ու այլոց անունները։ Հնչած հայտարարությունների վերաբերյալ Panorama.am-ն էլ. փոստի միջոցով փորձեց մեկնաբանություն ստանալ Դ. Փափազյանից։ Սակայն վերջինը խուսափեց արձագանքել Ավինյանի հայտարարություններին՝ միաժամանակ նշելով, որ շուտով հանդես կգա հայտարարությամբ։
«Շնորհակալ եմ Ձեր հետաքրքրության և նամակի համար։ Մոտ օրերս կիսվելու եմ իմ տեսակետով, և դա կանեմ իմ նոր բացված Ֆեյսբուքի էջի միջոցով։ Ուստի՝ հետևեք հետևյալ հղումով»,-ասաց նա՝ ի պատասխան խմբագրության հարցերի։
Panorama.am-ը Փափազյանին մասնավորապես հարցրել էր.
Արդյոք ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը։
Համաձա՞յն է Տ. Ավինյանի այն տեսակետի հետ, ըստ որի՝ ԱՆԻՖ-ում խնդիրները սկսեցին այն պահին, երբ Փափազյանի ղեկավարած թիմը դուրս եկավ, քանի որ Վահան Քերոբյանը նրան ազատեց զբաղեցրած պաշտոնից։
Արդյոք ճի՞շտ է, որ «Օրբիս» ընկերությունը համագործակցում է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ։
Ինչպե՞ս և ի՞նչ հանգամանքներում է ԱՆԻՖ-ի ղեկավարությունը ծանոթացել «Օրբիս» ընկերության ներկայացուցիչների հետ։