ՄԱԿ-ի հանձնաժողովը Իսրայելի գործողությունները Գազայում ճանաչել է որպես ցեղասպանություն
Քաղաքական
12:55 16/09/2025
Աշխարհ

ՄԱԿ-ի հանձնաժողովը Իսրայելի գործողությունները Գազայում ճանաչել է որպես ցեղասպանություն

ՄԱԿ-ի Պաղեստինի օկուպացված տարածքների վերաբերյալ անկախ միջազգային հետաքննության հանձնաժողովը Գազայում Իսրայելի գործողությունները ցեղասպանություն է ճանաչել։

«Իսրայելի իշխանությունները մասամբ ոչնչացրել են Գազայի հատվածում պաղեստինցիների վերարտադրողական կարողությունը որպես խումբ, այդ թվում՝ ծնելիության կանխարգելմանն ուղղված միջոցառումներ կիրառելով, և դիտավորյալ ստեղծել են կենսապայմաններ, որոնք նախատեսված են պաղեստինցիների որպես խմբի ֆիզիկական ոչնչացման համար, որոնք ցեղասպանության հիմնական ակտերն են Հռոմի կանոնադրությամբ և «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայով («Ցեղասպանության կոնվենցիա»)», -ասվում է նրա զեկույցում։

 Իսրայելի ԱԳՆ-ն զեկույցւ գնահատել է որպես «ՀԱՄԱՍ-ի կեղծիք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder