Մшհվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում
Հասարակություն
21:26 16/09/2025
Հայաստան

Մшհվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 18։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 71-ամյա Միխայել Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Նելյա Մ․-ին։

«Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների շտապօգնության հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Վաղարշապատի ոստիկանության հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder