Հայազգի գործարարը ձերբակալվել է Գերագույն ռադայի նախկին պատգամավորի սպանության գործով
Քաղաքական
16:01 16/09/2025
Հայաստան

Հայազգի գործարարը ձերբակալվել է Գերագույն ռադայի նախկին պատգամավորի սպանության գործով

Ուկրաինացի գործարար Արայիկ Ամիրխանյանը ձերբակալվել է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունն ու մանրամասնում, որ գործարարին պատկանող ընկերությունը Ռուսաստանում կուտակել է 85 միլիոն ռուբլու պարտք, ներառյալ հարկերը։ Նրա հաշիվները արգելափակված են, ըստ BIR-Analytics ծառայության տվյալների և դատական ​​կատարածուների նյութերի։

Ավելի վաղ Իլյա Կիվայի սպանության հետաքննությանը ծանոթ աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Մոսկվայի մարզի դատարանը ձերբակալել է Ամիրխանյանին ուկրաինացի նախկին պատգամավորի սպանության կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, Ամիրխանյանը 2020 թվականից հետախուզվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից՝ առանձնապես խոշոր չափերի կամ մի խումբ անձանց կողմից կատարված խարդախության հոդվածով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայազգի գործարարը ձերբակալվել է Գերագույն ռադայի նախկին պատգամավորի սպանության գործով