Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՍԴ-ն ի վերջո վարույթ ընդունեց ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ ընդունված օրենքների՝ Սահմանադրականությանը համապատասխանության դիմումը
Սահմանադրական դատարանն ավելի քան երկու ամսվա լռությունից հետո այսօր ի վերջո վարույթ ընդունեց ընդդիմադիրների դիմումը, որը վիճարկում է ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը:
Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, դիմումն ընդունվել է թե՛ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, թե՛ դատարանի աշխատակարգի կետերի խախտմամբ. ըստ օրենքի, Բարձր դատարանը 30-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ:
«Քանի դեռ որևէ բացատրություն չկա տրված, իսկ օրենքով և աշխատակարգով սահմանված ժամկետները արդեն անցել են, ես կարող եմ ողջամտորեն ենթադրել, որ Սահմանադրական դատարանի դատավորները իրենց անգործությամբ կամ հանցավոր անփութությամբ կամ կանխամտածված, դիտավորյալ գործողություններով ձախողում են սահմանադրական նորմի ի կատար ածումը», - այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր Մինասյանը:
Ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանին միջնորդել էին նաև կասեցնել օրենքի գործողությունը, մինչև Բարձր դատարանը գործով վերջնական որոշում կկայացնի: Նման որոշում նաև միջազգային արբիտրաժն է կայացրել, որը, սակայն, Կառավարությունը հրաժարվում է կատարել: