Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արևմուտքը հայտարարել է, թե Զելենսկին կարող է չդիմանալ Վրաստանում տեղի ունեցած սկանդալին
Ուկրաինացիների կողմից Վրաստան պայթուցիկ նյութեր մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձի հետ կապված միջադեպը լուրջ վտանգներ է ներկայացնում Վլադիմիր Զելենսկու ապագայի համար; Այդ մասին գրում է հունգարական Origo պորտալը։
«Կդիմանա՞ Զելենսկին այս սկանդալին», -հարցրել է հեղինակը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թբիլիսին այս միջադեպը դիտարկում է որպես երկրում պետական հեղաշրջման նախապատրաստություն։ Միաժամանակ, ընդդիմությունը կոչ է անում քաղաքացիներին մասնակցել Վրաստանի մայրաքաղաքում կայանալիք զանգվածային բողոքի ցույցերին, որոնք իշխանությունները համարում են իրավիճակի ապակայունացման փորձ։
Սեպտեմբերի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարեց երկու ուկրաինացիների ձերբակալման մասին՝ Թուրքիայից 2.4 կիլոգրամ հեքսոգեն ներմուծելու համար։
Անվտանգության ծառայության տվյալներով՝ ուկրաինական համարանիշներով Mercedes Benz մակնիշի բեռնատարը անցել է Ռումինիայով, Բուլղարիայով և Թուրքիայով և Վրաստան է մտել Սարփիի սահմանային անցակետով։ Բեռնատարի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է պայթուցիկների թաքստոց, ինչպես նաև ութ բջջային հեռախոս, համակարգիչ, գումար, SIM քարտեր և կոկաին։