Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». «Կա մտավախություն, որ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա». Իրավապաշտպան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ «Ժողովուրդ» օրաթերը ներկայացնում է արտախորհրդարանական ուժերի գործունեությունը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, որը արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ԱԺ ընտրություններին, հիմա արդեն վստահ չէ, որ քաղաքական իրադարձությունները թույլ կտան հասնելու 2026 թվականին։
«Կա մտավախություն, որ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա։ Սա է պատճառը, որ մեր թիմը շատ արագ տեմպերով աշխատում է բոլոր այն ծրագրերի վրա, որոնք պետք է ներկայացնենք հանրությանը։ Հիմնական նպատակը կառավարման մոդելի փոփոխության մասին է։ Այս դեպքում այլևս որևէ անձ կամ թիմ չի կարողանալու զավթել իշխանությունը»,- ասաց Նինա Կարապետյանցը։
Նա նաև նշում է, որ նպատակ ունեն ստեղծելու մի համակարգ, որտեղ փորձ, գիտելիք, արժեհամակարգ ունեցող մարդիկ, որոնք չեն ուզում կուսակցական դառնալ, կկարողանան այդ սկզբունքները պահելով՝ տարբեր պաշտոններ զբաղեցնել և իրենց փորձը փոխանցել ավելի երիտասարդ մասնագետներին։
Նինա Կարապետյանցի խոսքով՝ ունեն նաև մշակած ծրագիր, որի կիրառման պարագայում կզրոյացվի կոռուպցիան, կաշառակերությունն ու թմրանյութերի օգտագործումը Հայաստանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։