Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական տեղեկությունն օրերս իրացրին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի գործընկերների հետ: Արդյունքում ձերբակալվել է Սիսիան քաղաքի բնակիչ 52-ամյա տղամարդ: Նրա վարած «Նիսան»-ը տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվեց հոգեմետ 28 հաբ:
Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 52-ամյա տղամարդու տան զննությամբ հայտնաբերվել է ափիոնի նմանվող զանգվածով ապակե տարա:
Արդեն հաջորդ օրը զննվել է նաև տղամարդու ավտոմեքենան: Հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ ավելի քան 350 գրամից ավելի ափիոնանման զանգվածով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներն էլ՝ շարունակվում: