Արևմուտքը հայտարարել է, թե Զելենսկին կարող է չդիմանալ Վրաստանում տեղի ունեցած սկանդալին
Քաղաքական
21:20 17/09/2025
Տարածաշրջան

Արևմուտքը հայտարարել է, թե Զելենսկին կարող է չդիմանալ Վրաստանում տեղի ունեցած սկանդալին

Ուկրաինացիների կողմից Վրաստան պայթուցիկ նյութեր մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձի հետ կապված միջադեպը լուրջ վտանգներ է ներկայացնում Վլադիմիր Զելենսկու ապագայի համար; Այդ մասին գրում է հունգարական Origo պորտալը։

«Կդիմանա՞ Զելենսկին այս սկանդալին», -հարցրել է հեղինակը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թբիլիսին այս միջադեպը դիտարկում է որպես երկրում պետական ​​հեղաշրջման նախապատրաստություն։ Միաժամանակ, ընդդիմությունը կոչ է անում քաղաքացիներին մասնակցել Վրաստանի մայրաքաղաքում կայանալիք զանգվածային բողոքի ցույցերին, որոնք իշխանությունները համարում են իրավիճակի ապակայունացման փորձ։

Սեպտեմբերի 11-ին Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարեց երկու ուկրաինացիների ձերբակալման մասին՝ Թուրքիայից 2.4 կիլոգրամ հեքսոգեն ներմուծելու համար։

Անվտանգության ծառայության տվյալներով՝ ուկրաինական համարանիշներով Mercedes Benz մակնիշի բեռնատարը անցել է Ռումինիայով, Բուլղարիայով և Թուրքիայով և Վրաստան է մտել Սարփիի սահմանային անցակետով։ Բեռնատարի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է պայթուցիկների թաքստոց, ինչպես նաև ութ բջջային հեռախոս, համակարգիչ, գումար, SIM քարտեր և կոկաին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արևմուտքը հայտարարել է, թե Զելենսկին կարող է չդիմանալ Վրաստանում տեղի ունեցած սկանդալին