Երգիչ Օլեգ Գազմանովը Գևորգ Սարգսյանի խարդախության զոհ
Իրավունք
15:16 17/09/2025
Աշխարհ

Երգիչ Օլեգ Գազմանովը Գևորգ Սարգսյանի խարդախության զոհ

Ռուս երգիչ Օլեգ Գազմանովը իր ողջ կյանքի ընթացքում կենսաթոշակի համար խնայած գումարը տվել է խարդախության մեջ մեղադրվող Գևորգ Սարգսյանին։ Լուրը «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Գազմանովների ընտանիքի փաստաբան Ռոման Կուզմինը։

«2019 թվականին Օլեգ Միխայլովիչը վարկ է տրամադրել Սարգսյաններին, ինչպես նաև նրա կինը՝ Մարինա Անատոլիևնան։ Հատկանշականն այն է, որ սա այն ամբողջ գումարն էր, որը Օլեգ Միխայլովիչը վաստակել էր իր կենսաթոշակի համար»,- ասել է Կուզմինը։

Ըստ Կուզմինի՝ 2016 թվականին Սարգսյանն սկսել է ներթափանցել Գազմանովների ընտանիք՝ փորձելով դրական կերպար ստեղծել։

«Նա, ըստ էության, օգտվել է իր հանդեպ նրանց (Գազմանովների) վերաբերմունքից և ստացել է գումարը։ Մեկ տարի անց, երբ նրանք պահանջել են գումարը վերադարձնել, Սարգսյանն ասել է, որ այն անհետացել է։ Անհասկանալի է, թե որտեղ է նա (Սարգսյանը ) այն ներդրել։ Մենք չենք ներդրել այն, մենք պարզապես վարկ ենք տվել նրան»,-բացատրել է փաստաբանը։

Հետագայում, ինչպես պատմել է Ռոման Կուզմինը, Սարգսյանն իբրև թե որպես իր բնակության վայրից՝ ԱՄՆ-ից միջոցներ փոխանցելուն խոչընդոտող հանգամանքներ է նշել COVID-19 համավարակը, ապա Ուկրաինայի հատուկ ռազմական գործողությունները։

«Չնայած Սարգսյանն Ռուսաստանի քաղաքացի է, վերջին տարիներին նա ապրել է ԱՄՆ-ում։ Նա այնտեղ ունի ընտանիք, տուն, սեփականություն և մեր փողերը։ Նա գաղտնի գալիս է այստեղ ինչ-որ անձնական նպատակով։ Մենք նրան բազմաթիվ անգամներ հանդիպումներ ենք խնդրել, բայց նա ոչ մի բառ չի ասել և հեռացել է»,-նաև նշել է փաստաբանը։

Գազմանովները հետագայում հասկացել են, որ իրենց խաբել են և որոշել են բողոք ներկայացնել Ռուսաստանի քննչական կոմիտե։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երգիչ Օլեգ Գազմանովը Գևորգ Սարգսյանի խարդախության զոհ