Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ «Անտիֆա» շարժումը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն և սպառնացել է հետաքննել այն ֆինանսավորողներին։
«Ես ուրախ եմ հայտարարել մեր բազմաթիվ ամերիկացի հայրենասերներին, որ ես «Անտիֆա»-ն՝ հիվանդ, վտանգավոր, ձախակողմյան աղետը, ճանաչել եմ որպես խոշոր ահաբեկչական կազմակերպություն»,-«ՌԻԱնովոստի»-ի փոխանցմամբ, գրել է Թրամփը։
Թրամփը հայտարարել է, որ «կտրուկ կառաջարկի հետաքննություններ սկսել Անտիֆային ֆինանսավորողների նկատմամբ»։
«Անտիֆա»(Հակաֆաշիստական) շարժումը որպես իրավաբանական անձ գոյություն չունի։ Ենթադրվում է, որ այն վերաբերում է անարխիստական հայացքների կողմնակիցներին։ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը նախկինում խոսել է «նիհիլիստներին» ուղղված հակաահաբեկչական հետաքննությունների մասին։