Ողբերգական դեպք Երևանում․ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ 69-ամյա քաղաքացու մшրմինը
Հասարակություն
23:08 18/09/2025
Հայաստան

Ողբերգական դեպք Երևանում․ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ 69-ամյա քաղաքացու մшրմինը

 Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա։

«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի այդ բնակարանում հայտնաբերել են ՀՀ և ՌԴ քաղաքացի, 69-ամյա Վարդգես Գ-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder