Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՖԻՖԱ-ն հրապարակել է վարկանշային թարմացված աղյուսակը. Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է երկու հորիզոնականով
Սեպտեմբերի 18-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է երկու հորիզոնականով և այժմ 103-րդն է։
Իսպանիայի ազգային հավաքականը գլխավորում է վարկանիշային աղյուսակը։ Երկրորդը Ֆրանսիան է, Արգենտինան նահանջել է ու այժմ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
1․ Իսպանիա - 1875.37
2. Ֆրանսիա - 1870.92
3. Արգենտինա - 1870.32
4. Անգլիա - 1820.4 4
5. Պորտուգալիա - 1779.55
6. Բրազիլիա - 1761.6
7. Նիդերլանդներ - 1754.17
8. Բելգիա - 1739.54
9. Խորվաթիա - 1714.2
10. Իտալիա - 1710.06
41. Հունգարիա - 1492.18
61. Իռլանդիա - 1397.52
103. Հայաստան - 1219.55։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի ազգային ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։
Մինչ այդ Երևանում հավաքականը հյուրընկալել է Պորտուգալիայի ու Իռլանդիայի հավաքականներին։