Սև ծովից Հայաստանին ակտիվ ցիկլոն է մոտենում
Հասարակություն
10:14 18/09/2025
Հայաստան

Սև ծովից Հայաստանին ակտիվ ցիկլոն է մոտենում

Սև ծովից Հայաստանին ակտիվ ցիկլոն է մոտենում։ Դրա պատկերն արբանյակային լուսանկարի վրա հրապարակել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ավելի վաղ նա նշել էր՝ սեպտեմբերի 19-ից ևս մեկ մեծ քայլ դեպի աշուն։

Երևանում սեպտեմբերի 20-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։

​​​​​​ Մարզերում սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-ի գիշերը, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սև ծովից Հայաստանին ակտիվ ցիկլոն է մոտենում