Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Այսօր մրցագորգ են դուրս գալիս 55 կգ, 77 կգ, 82 կգ, 130 կգ քաշային ըմբիշները:
Հայաստանի հավաքականից 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանի մրցակիցը 1/8 եզրափակչում թուրք Էմին Չակիրն է:
77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 1/16 եզրափակչում կմրցի ամերիկացի Քամալ Բեյի հետ:
82 կգ քաշում որակավորման փուլում Սամվել Գրիգորյանի մրցակիցը Ադլեթ Տիուլիուբաևն է:
130 կգ քաշում Ռազմիկ Քուրդյանը մեկնարկում 1:1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Բեկա Կանդելակին և շարժվում է առաջ։