Թրամփը «Անտիֆա» (Հակաֆաշիստական) շարժումը հայտարարեց ահաբեկչական
Քաղաքական
09:44 18/09/2025
Աշխարհ

Թրամփը «Անտիֆա» (Հակաֆաշիստական) շարժումը հայտարարեց ահաբեկչական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ «Անտիֆա» շարժումը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն և սպառնացել է հետաքննել այն ֆինանսավորողներին։

«Ես ուրախ եմ հայտարարել մեր բազմաթիվ ամերիկացի հայրենասերներին, որ ես «Անտիֆա»-ն՝ հիվանդ, վտանգավոր, ձախակողմյան աղետը, ճանաչել եմ որպես խոշոր ահաբեկչական կազմակերպություն»,-«ՌԻԱնովոստի»-ի փոխանցմամբ, գրել է Թրամփը։

Թրամփը հայտարարել է, որ «կտրուկ կառաջարկի հետաքննություններ սկսել Անտիֆային ֆինանսավորողների նկատմամբ»։

«Անտիֆա»(Հակաֆաշիստական) շարժումը որպես իրավաբանական անձ գոյություն չունի։ Ենթադրվում է, որ այն վերաբերում է անարխիստական ​​հայացքների կողմնակիցներին։ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը նախկինում խոսել է «նիհիլիստներին» ուղղված հակաահաբեկչական հետաքննությունների մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը «Անտիֆա» (Հակաֆաշիստական) շարժումը հայտարարեց ահաբեկչական