Ըմբշամարտի ԱԱ. Այսօր մրցագորգ դուրս կգա Արթուր Ալեքսանյանը, իսկ Մալխաս Ամոյանը կպայքարի ոսկե մեդալի համար
Սպորտ
11:50 19/09/2025
Հայաստան

Ըմբշամարտի ԱԱ. Այսօր մրցագորգ դուրս կգա Արթուր Ալեքսանյանը, իսկ Մալխաս Ամոյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Այսօր մրցագորգ դուրս կգան 60, 72 և 97 կգ քաշային ըմբիշները:

60 կգ Հրաչյա Պողոսյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Ուկրաինացի Կուզկոյի հետ:

72 կգ Գոռ Խաչատրյանը՝ Հոնդուրասի ներկայացուցիչ Լուիս Ռոչեսի հետ:

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցը կլինի Չեբի (Թուրքիա)-Վանգ (Չինաստան) զույգի հաղթողը: Գոտեմարտերը կմեկնարկեն 12:30-ին (Երևանի ժամանակով):

Մալխաս Ամոյանը (77 կգ) կպայքարի ոսկե մեդալի համար գոտեմարտում: Եզրափակիչում նրա մրցակիցն է Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսական:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ըմբշամարտի ԱԱ. Այսօր մրցագորգ դուրս կգա Արթուր Ալեքսանյանը, իսկ Մալխաս Ամոյանը կպայքարի ոսկե մեդալի համար