Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ օրենքի սահմանադրականության հարցը կքննվի ՍԴ-ում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ ՔՊ մեծամասնության ընդունած օրենքների սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում կքննվի դեկտեմբերի ք 316-ին՝ գրավոր ընթացակարգով։ Օրենքը ՍԴ-ում վիճարկելու դիմումը ներկայացրել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։ Խոսքը ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու և նրան լայն լիազորություններ վերապահելու փոփոխությունների փաթեթի մասին է։
Դիմումատուները միջնորդել են, որ դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվի նաև օրենքի գործունեությունը՝ մինչև ՍԴ-ի կողմից վերջնական ակտ կայացնելը: Հուլիսի 11-ին ներկայացված դիմումը վարույթ ընդունելու որոշումը ՍԴ-ն կայացրել է 2 ամիս անց՝ սեպտեմբերի 16-ին՝ աշխատակարգային որոշմամբ, սակայն միջնորդությունը չի բավարարվել։ Գործով զեկուցողը ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։