18-ամյա ժամկետային զինծառայողը «Toyota»-ով բախվել է «Shacman»-ին և ծառայկցի հետ տեղափոխվել հիվանդանոց
Հասարակություն
19:37 21/09/2025
Հայաստան

18-ամյա ժամկետային զինծառայողը «Toyota»-ով բախվել է «Shacman»-ին և ծառայկցի հետ տեղափոխվել հիվանդանոց

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15։30-ի սահմաններում Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Միրիկ Մ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «Shacman» մակնիշի բեռնատարին։

Վթարի հետևանքով Միրիկ Մ․-ն և ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված բեռնատարի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։ «Toyota»-ի վարորդ Միրիկ Մ․-ն ժամկետային զինծառայող է, իսկ վիրավոր Աշոտ Մ․-ն՝ պայմանագրային զինծառայող»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
18-ամյա ժամկետային զինծառայողը «Toyota»-ով բախվել է «Shacman»-ին և ծառայկցի հետ տեղափոխվել հիվանդանոց