Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեղադրանքը փրկելու հուսահատ փորձեր են արվում. Միքայել Սրբազանի պաշտպան
«Մեղադրանքը փրկելու հուսահատ փորձեր են արվում։ Կարծում եմ՝ դատարանի համար պետք է սա ակնհայտ լինի»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստում ասաց Սրբազանի պաշտպաններից Ռոման Ահարոնյանը՝ անդրադառնալով մեղադրողների կողմից արված մի քայլ դիտարկումներին։
Նա նշեց, որ մեղադրանքի փաստական մասը պետք է լինի անվիճելի. «Մեղադրող կողմը պետք է կարողանա ասել՝ ահա այն բառերը, որոնք մեղադրյալն ասել է, այդ բառերը ձևական առումով հանդիսանում են կոչ և այդ փաստն ապացուցած է։ Միայն դրանից հետո կարելի է անցնել հաջորդ փուլին, գնահատել ընդհանուր խոսքի համատեքստում այդ կոչի նպատակը և այլն։
Հայոց լեզվի տեսանկյունից որպեսզի որևէ խոսք հավակնի կոչի, պետք է պարունակի այնպիսի նախադասություն, որի ստորոգյալը լինի հրամայական եղանակի բայ։
Հրամայական եղանակն իր հերթին կարող է լինել միայն ներկա ժամանակաձևով։ Հնարավոր չէ անցյալ ժամանակաձևով հրամայել ներկայում։ Եթե խոսքը չի պարունակում հրամայական բայ, այն չի համապատախանում հանցակազմ կոչի տարրին, հետևաբար նման դեպքում մեղադրանքն ինքնին չի կարող գոյություն ունենալ անկախ նրանից, թե ինչպես կարելի է մեկնաբանել խոսքի բովանդակությունը։
Դրա համար եմ ասում՝ մանիպուլյացիա են անում»։
Դիմելով դատավոր Արմինե Մելիքսեթյանին՝ Ռ.Ահարոնյանը նշեց. «Կարծում եմ՝ համոզվեցիք, որ մեղադրողի կողմից փաստարկներն այնքան էլ հիմնավոր չեն, առավելապես պայմանավորված են գերատեսչական շահով, ոչ թե արդարադատության տրամաբանությամբ։
Վերստին հույս եմ հայտնում, որ դուք թույլ չեք այս մեղադրանքը հաղթի, այն ապականում է ոչ միայն իրավաբանությունը, այլև տրամաբանությունն ու հայոց լեզուն։ Սրա միակ լուծումն արդարացաման վերդիկն է»։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին կալանավորվել է երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։
Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):