Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Քավության նոխազներն» ընդվզում են. Ինչ է ասում Դավիթ Փափազյանը Փաշինյանի մասին
«ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի գրառումը ցույց է տալիս մի կարևոր բան․ Փաշինյանին այլևս չի հաջողվում մեղքը բարդել նախկինների կամ թիմակիցների վրա։ «Քավության նոխազներն» ընդվզում են»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ արձագանքելով Փափազյանի վերջին հայտարարությանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է սեփական խայտառակ ձախողումների պատասխանատվությունը «արտահանձնել» ուրիշներին՝ մոռանալով, որ հենց իր կառավարության շրջանում է արձանագրվել ԱՆԻՖ-ի խայտառակ սկանդալը:
«Այս պատմությունը, սակայն, զուտ ԱՆԻՖ-ի մասին չէ։ Թեև կառույցն արդեն լուծարված է, բայց նրա շուրջ ձևավորված պատմությունը վաղուց արդեն դարձել է ներիշխանական հարաբերությունների հայելի։ Ըստ ամենայնի, ԱՆԻՖ-ի գործը Փաշինյանը փորձել է օգտագործել որպես ներիշխանական ֆիլտրումների գործիք։ Սակայն այս դեպքում ստացել է հակահարված։ Թերևս, միամիտ կլինի ենթադրել, որ Դավիթ Փափազյանն այս դեպքում արտահայտել է սոսկ իր անձնական վիրավորվածությունը: Նրա խոսքը կարող է ընկալվել որպես ներիշխանական սեգմենտի խոսք, որը հրապարակայնորեն մարտահրավեր է նետում Փաշինյանին։ 2026-ի ընտրությունների նախաշեմին սա ոչ թե անձնական վեճ է, այլ վստահության դեֆիցիտի հերթական ցուցիչը։ Փաշինյանի իշխանության ներսում աճող ճաքերը այլևս անհնար է քողարկել։ Արդյո՞ք Փաշինյանը կարող է վերահսկել ներիշխանական «գզվռտոցը», թե՞ ԱՆԻՖ-ի պատմությունը կարող է իշխանության ճգնաժամի բաղադրիչ դառնալ»,-գրում է նա։