Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի Բժշկական համալսարանում բռնկված հրդեհի առնչությամբ կտրվի փորձագիտական եզրակացություն
Նախօրեին Երևանի պետական Բժշկական համալսարանի լաբորատորիայում բռնկված հրդեհի հետևանքով տուժածի վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին Panorama.am-ին ասացին ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ինչ վերաբերում է հրդեհի բռնկման պատճառներին, Երևանի Բժշկական համալսարանից փոխանցեցին, որ պատահարի առնչությամբ կտրվի փորձագիտական եզրակացություն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 19։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է համալսարանի 7-րդ հարկի լաբորատորիայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին: Այրվել են լաբորատորիան՝ գույքով (մոտ 6 քմ) և միջանցքի կախովի առաստաղը (մոտ 12 քմ)։ Մեկ անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից սենյակներ։
