ԱՆԻՖ-ի տնօրենը հենց հայտնվեց միջազգային հետախուզաման մեջ, հիշեց՝ Փաշինյանը մեր բոլորի հույսերը չգիտեմ ինչ է արել. Փաշինյան
Քաղաքական
13:23 23/09/2025
Հայաստան

ԱՆԻՖ-ի տնօրենը հենց հայտնվեց միջազգային հետախուզաման մեջ, հիշեց՝ Փաշինյանը մեր բոլորի հույսերը չգիտեմ ինչ է արել. Փաշինյան

«ԱՆԻՖ-ի պատմության հարցը՝ դուք որտեղի՞ց գիտեք։ Մամուլը որտեղի՞ց գիտի։ Պետությունը հարց է ունեցել, գնացել է  այդ հարցի  հետևից»,- Ժողովրդավարության հայկական ֆորումի պանելային քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը զայրացած անդրադարձավ դահլիից հնչած հարցին, թե «ի՞նչ ունեք ասելու Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք սատարում են, աջակցություն են ժողովրդավարությունը, բայց  մեծ հարցեր ունեն ԱՆԻՖ-ի  շուրջ ստեղծված աղմկահարույց պատմության վերաբերյալ»։  

Անդրադառնալով ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի հայտարարությանը՝ նա նշեց. «Հիմա էլ ԱՆԻՖ-ի տնօրենը... Հենց այն պահին, երբ որ հայտնվեց միջազգային հետախուզաման մեջ, հիշեց Նիկոլ Փաշինյանը մեր բոլորի հույսերը չգիտեմ ինչ է արել։ Ու տենց... Լավա չի ֆայմել 4 ամիս առաջ այդ հայտարարությունն անել, որ հիմա միջազգային կազմակերպությունները  հերթով իրեն ճանաչեն քաղբանտարկյալ։

Ինչքա՞ն կարելի է։

Ես պաշտոնապես ասում եմ՝ Հայաստանում 2018 թվականից համակարգային կոռուպցիան վերացել է, մինչև օրս չկա։ Եթե համակարգային կոռուպցիա լիներ, ձեր իմացած բոլոր կոռուպցիոն դեպքերից ես իմ փայը պետք է ունենայի։ Ես չեմ կարող ձեզ հարցնել՝ ես ունե՞մ փայ, թե՞ չունեմ։Ես գիտեմ՝ ունեմ, թե չունեմ փայ։ Չկա, չի եղել ու չի լինելու համակարգային կոռուպցիա  Հայաստանում։ Իսկ կոռուպցիա... Ինչ-որ կոռուպցիոն դրսևորումներ, ցավոք, աշխարհի շատ երկրներում կան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՆԻՖ-ի տնօրենը հենց հայտնվեց միջազգային հետախուզաման մեջ, հիշեց՝ Փաշինյանը մեր բոլորի հույսերը չգիտեմ ինչ է արել. Փաշինյան