Արմինե Մելիքսեթյանը փաստաբանների շրջանում ունի մեղադրական հակում ունեցող դատավորի համբավ. Արա Զոհրաբյան
Իրավունք
16:45 23/09/2025
Հայաստան

Արմինե Մելիքսեթյանը փաստաբանների շրջանում ունի մեղադրական հակում ունեցող դատավորի համբավ. Արա Զոհրաբյան

«Պաշտպանության կողմը իր բոլոր հնարավոր քայլերը կատարեց, ջանքեր գործադրեց, որպեսզի ցույց տա Միքայել սրբազանի անմեղությունը»,-դատարանի դիմաս լրագրողներին ասաց Մաիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խմբի ղեկավար Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այդքանից հետո էլ փաստաբանները չեն կարծում, որ այս դատարանն իրական արդարադատության հարթակ  է։

Նրա խոսքով, եթե դատավորը խնդիր չունենար, ապա փաստաբանների միջնորդությամբ գործը կուղարկեր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հետևաբար արդեն ակնհայտ է, որ Սրբազանի գործը նա պետք է քննի և դատական ակտը կայացնի։

«Դատարաններում կան դատավորներ, որոնք փաստաբանների շրջանում ունեն մեղադրական հակում ունեցողի համբավ և Արմինե Մելիքսեթյանն այս շարքում է գտնվում՝ ինչպես Մասիս Մելքոնյանը, որը հենց կալանքի հարցն էր քննել առաջին անգամ»,-պատասխանելով դատավոր Մելիքսեթյանին գործը նպատակային մակագրելու մասին հարցին՝ ասաց Զոհրաբյանը, նաև նշելով, որ գործը պետք է գար ոչ թե Երևանի դատարան, այլ՝ Շիրակի մարզի։

Անդրադառնալով մեղադրական վերդիկտի նախանշաններին՝ Փաստաբանն ասաց. «Արմինե Մելիքսեթյանը, դատելով նրա կենսագրությունից և քննած գործերի ժամանակագրությունից, արագ գործեր քննող չէ, մինչդեռ այս գործով մեկ շաբաթում 2-3 նիստ էր նշանակում, փորձում էր արագ ավարտել այն։ Սա էլ է խոսում այն մասին, որ պետք էր հապշտապ որոշում կայացներ»։

 Նա Միքայել սրբազանի անունից շնորհակալությունը հայտնեց լրագրողներին, որոնց աշխատանքի շնորհիվ հանրությունն իմացավ, թե ինչ է կատարվում դատարանի ներսում և, որ Սրբազանը քաղաքական հետապնդումների զոհ է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder