Սա իրավաբանություն չէ, սա քրեական մեղադրանք չէ. Միքայել Սրբազանի պաշտպան
Իրավունք
16:44 23/09/2025
Հայաստան

Սա իրավաբանություն չէ, սա քրեական մեղադրանք չէ. Միքայել Սրբազանի պաշտպան

«Մի բան ակնհայտ է՝ մեղադրանքը կապ չունի իրավունքի հետ, անհիմն է, պարզապես գերատեսչական ուժով բրդում ենք առաջ։ Բայց հավատոմ եմ, որ չի կարող սա այսպես մնալ»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց պաշտապններից Ռոման Ահարոնյանը։

Հարցին՝ արդյո՞ք միջազգային իրավապաշտան կազմակերպութուններից արձագանքել են այս գործին, նա ասաց. «Նախքան միջազգային արձագանքը, թող մեր դատարանը՝ մեր գերբի ու դրշի ներքո, արձագանքի, նրանց արձագանքներ երկրորդական են։ Չնայած կհասնենք։  Միշտ ցավում եմ, որ մերոնք մեզ ստիպում են մեր պետության դեմ բողոքներ գրենք, արդարություն հայցենք եվրոպական դատարանից»։

Նա ընդգծեց, գործ ունեն ոչ իրավաբանության հետ. «Սա  իրավաբանություն չէ, սա քրեական մեղադրանք չէ։ Նույնիսկ ցույց տվեցինք, որ ֆորմալ լեզվական առումով չկա շարադրած, կապակցված մեղադրանք, ուր մնաց բովանդակություն»։

Հիշեցենք, որ Միքայել Սրբազանի գործով վերդիկտը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 24-ին, ժամը 17:30-ին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա իրավաբանություն չէ, սա քրեական մեղադրանք չէ. Միքայել Սրբազանի պաշտպան