Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես է սպանվել Փարաքար համայքնի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։
Տեսանյութում երևում է, որ դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկերը։ Մեկ հոգի վիրավորվել է։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Տեսանյութ տարածել է news.am կայքը։