Թրամփը ոչ մի կերպ չի հիշում Ղարաբաղյան հակամարտության մասին տեղեկությունները
Քաղաքական
15:53 24/09/2025
Հայաստան

Թրամփը ոչ մի կերպ չի հիշում Ղարաբաղյան հակամարտության մասին տեղեկությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը, որը հռչակվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման երաշխավոր, ոչ մի կերպ չի հիշում հակամարտող կողմերի անունները, հակամարտության մասին տեղեկությունները։ Մի քանի անգամ հրապարակային խոսքում նա Հայաստանին Ալբանիա է անվանել, երեկ էլ հակամարտության տևողության մասին հարց է ուղղել նույն դահլիճում գտնվող Իլհամ Ալիևին։

Ալիևի կինը, որ Ադրբեջանի փոխնախագահն է, Ինսթագրամի իր էջում  տեսանյութ է հրապարակել Նյու-Յորքից։ Այնտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  խոսում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և հարցնում իր առջև կանգնած Ալիևից, թե քանի՞ տարի է կոնֆլիկտը շարունակվել։

«Մոտավորապես 30 տարի»,-ասում է Ալիևն ու ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնում Թրամփին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը ոչ մի կերպ չի հիշում Ղարաբաղյան հակամարտության մասին տեղեկությունները