ԱԳՆ-ն չի մեկնաբանում հյուպատոսության շենքում Բորիս Ավակյանի մահը
Իրավունք
16:05 24/09/2025
Հայաստան

ԱԳՆ-ն չի մեկնաբանում հյուպատոսության շենքում Բորիս Ավակյանի մահը

Հայաստանի ԱԳ նախարարությունը չի մեկնաբանում Սանկտ Պետերբուրգի հյուպատոսության շենքում Բորիս Ավակյանի մահվան փաստը։ «Հարցն իրավապահների տիրույթում է»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ հյուպատոսարանի շենքում հայտնաբերել են Բորիս Ավակյանին անգիտակից վիճակում։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Ըստ որոշ տեղեկությունների, նա ինքնասպանության է դիմել։

Նրա շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չեռնիկովան  հայտնել է, որ չի հավատում Ավակյանի ինքնասպանությանը: Նա ընդգծել է, որ դրա օգտին է խոսում նրա բնավորությունը՝ նա մարտիկ է, «որը չի սիրում պարտվել, ու հավատացյալ մարդ»։ 

Ավակյանի փաստաբան Կոնստանտին Տարասենկոն ասել է, որ վերջին անգամ իր հաճախորդի հետ խոսել է ժամը 2:30-ին։

«Մենք քննարկել ենք նրա ապագա պաշտպանության ռազմավարությունը քրեական գործի շրջանակներում։ Նա բացարձակապես ուրախ մարդ էր։ Ես երբեք նրան դեպրեսիայի մեջ չեմ տեսել»,-նշել է փաստաբանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder