Բորիս Ավագյանի շահերի ներկայացուցիչը չի հավատում նրա ինքնաuպանnւթյան վարկածին
Իրավունք
14:26 24/09/2025
Աշխարհ

Բորիս Ավագյանի շահերի ներկայացուցիչը չի հավատում նրա ինքնաuպանnւթյան վարկածին

Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չեռնիկովան RT-ին հայտնել է, որ չի հավատում Ավակյանի ինքնասպանությանը:

Նա ընդգծել է, որ դրա օգտին է խոսում նրա բնավորությունը՝ նա մարտիկ է, «որը չի սիրում պարտվել, ու հավատացյալ մարդ»։ 

«Նա շատ լավ գիտի, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին խելացի մարդ է, հաշվի է առնում իրադարաձությունների հետևանքները։ Ես չեմ կարծում, որ նա ինչ-որ կերպ չի մտածել այդ մասին»,-փաստաբանի խոսքը մեջբերում է RT-ն։ 

Ավագյանի փաստաբան Կոնստանտին Տարասենկոն «Իզվեստիա»-ին ասել է, որ վերջին անգամ իր հաճախորդի հետ խոսել է ժամը 2:30-ին։

«Մենք քննարկել ենք նրա ապագա պաշտպանության ռազմավարությունը քրեական գործի շրջանակներում։ Նա բացարձակապես ուրախ մարդ էր։ Ես երբեք նրան դեպրեսիայի մեջ չեմ տեսել», - նշել է փաստաբանը։ 

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից փախչելուց հետո Հայաստանի հյուպատոսարանում «Ռոսրեստր»-ի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանը զուգարանում անգիտակից վիճակում է հայտնաբերվել։ Բժիշկները չեն կարողացել փրկել նրան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder