Ինչպես են uպшնվել Փարաքարի համայնքապետն ու նրա ոստիկան ընկերը
Իրավունք
15:05 24/09/2025
Հայաստան

Ինչպես են uպшնվել Փարաքարի համայնքապետն ու նրա ոստիկան ընկերը

Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես է սպանվել Փարաքար համայքնի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ 

Տեսանյութում երևում է, որ դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկերը։ Մեկ հոգի վիրավորվել է։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 

Տեսանյութ տարածել է news.am կայքը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder