Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
Իրավունք
16:15 24/09/2025
Հայաստան

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նախարարությունից հայտնում են, որ Խորհուրդը քննարկել է օրակարգում ընդգրկված հետևյալ հարցերը.

1) Ազգային ժողովի կազմավորման ընթացակարգը սահմանող կարգավորումների վերանայում,
2) Ազգային ժողովի ինքնարձակման կառուցակարգերի սահմանում,
3) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը սահմանադրական օրենքով սահմանելու և էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ սահմանադրական կարգավորումների նախատեսում,
4) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կողմից փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցիչներին անվստահություն հայտնելու եզրակացություն ընդունելու կառուցակարգերի սահմանում:

Ակտիվ քննարկումների արդյունքում՝ նշյալ հարցերը քվեարկվել և ընդունվել են Սահմանդրական բարեփոխումների խորհրդի կողմից:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը