Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խստորեն դատապարտում եմ Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինվшծ հարձակումը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադրձել է Փարաքարի համայնքապետ Վալոդյան Գրիգորյանի սպանությանը.
«Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը և նրա ընկերը։ Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ցավակցում եմ սպանվածների հարազատներին և Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։
Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ»։