Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թբիլիսիի «Holiday Inn» հյուրանոցում կրակոցներ են հնչել. կա պատանդ
Թբիլիսիի «Holiday Inn» հյուրանոցում կրակոցներ են լսվել: «Սպուտնիկ գրուցիա»-ն գրում է, որ լուրը հայտնում է «Ռուսթավի 2»-ը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կրակողը իր սենյակում գտնվող հյուրանոցի այցելուն է եղել։
Մինչդեռ «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ անհայտ անձը «Holiday Inn»-ում պատանդ է վերցրել մի մարդու։
Շենքի մոտ կենտրոնացվել են ոստիկաններ և փրկարարներ։ Ներքին գործերի նախարարությունից դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի եղել։
Նախնական տեղեկություններով՝ կրակոցների մեջ կասկածվողը ձերբակալվել է։