Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տիկնիզյանը կարող է խաղալ Սերբիայի հավաքականում. մարզիչ Վալերի Նեպոմնյաշչի
Տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ պաշտպան Նաիր Տիկնիզյանը սերբական անձնագիր է ստացել «Ցրվենա Զվեզդա»-ի կազմում խաղալու իր երրորդ ամսում: Այս մասին մեկնաբանել է հայտնի մարզիչ Վալերի Նեպոմնյաշչին:
«Քաղաքացիություն են ստանում՝ Եվրոպայում ավելի շարժուն լինելու և վիզայի հետ կապված խնդիրներից խուսափելու համար։ Ես այլ պատճառներ չեմ տեսնում։ Կարո՞ղ է Տիկնիզյանը խաղալ Սերբիայի ազգային հավաքականում։ Դա դժվար հարց է։ Հաշվի առնելով նրա մակարդակը՝ կարծում եմ՝ այո», - Նեպոմնյաշչիի խոսքերն է մեջբերել championat.com-ը։
euro-football.ru-ն հիշեցնում է, որ Նաիր Տիկնիզյանը Հայաստանի ազգային հավաքականի խաղացող է, ուստի նա իրավունք չունի խաղալու Սերբիայի ազգային հավաքականում: Տիկնիզյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 24 խաղ՝ խփելով մեկ գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում: Հիշեցնենք, որ Տիկնիզյանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մոսկվայի «Լոկոմոտիվից» միացել է «Ցրվենա Զվեզդային»: