Միքայել սրբազանն անմեղ է, նա քաղբանտարկյալ է. Աշոտյան
Քաղաքական
08:40 25/09/2025
Հայաստան

Միքայել սրբազանն անմեղ է, նա քաղբանտարկյալ է. Աշոտյան

«Չեմ կիսել սրբազանի մի շարք քաղաքական գնահատականներ, բայց ընդունել եմ իրեն որպես բարձրորակ ինտելեկտուալ եւ բացառիկ հոգեւորական։ Վստահ եմ, որ իր անխուսափելի ազատարձակումից հետո եւս մեր տարաձայնությունները պահպանվելու են»,-գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչելուն։

Ընդդիմադիր գործիչը շարունակում է.

«Պլատոնը իմ ընկերը ՉԷ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է՝Միքայել սրբազանն անմեղ է:

Միքայել սրբազանը քաղբանտարկյալ է։
Միքայել սրբազանը հաղթելու է։
Ազատություն իրեն եւ բոլոր հայ քաղբանտարկյալներին՝ Երեւանում եւ Բաքվում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միքայել սրբազանն անմեղ է, նա քաղբանտարկյալ է. Աշոտյան