Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին
Իրավունք
17:37 24/09/2025
Հայաստան

Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերդիկտը։ 

Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։ 

«Խափանման միջոցը մնում է անփոփոխ իր սահմանափակումներով»,- հայտարարեց դատավորը։

«Բանի տեղ մի դրեք, Լավ է լինելու»,-վերդիկտի հրապարակումից հետո ասաց Միքայել Սրբազանը։

Սեպտեմբերի 29-ին նշանակվեցին լրացուցիչ դատալսումներ։ 

Վերդիկտի հրապարակումից հետո դահլիճից հնչեցին «ամոթ», «ամոթ» վանկարկումներ։ 

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին  կալանավորվել է երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Աղբյուրը`Panorama.am
Placeholder