Տիկնիզյանը կարող է խաղալ Սերբիայի հավաքականում. մարզիչ Վալերի Նեպոմնյաշչի
Սպորտ
17:48 25/09/2025
Աշխարհ

Տիկնիզյանը կարող է խաղալ Սերբիայի հավաքականում. մարզիչ Վալերի Նեպոմնյաշչի

Տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ պաշտպան Նաիր Տիկնիզյանը սերբական անձնագիր է ստացել «Ցրվենա Զվեզդա»-ի կազմում խաղալու իր երրորդ ամսում: Այս մասին մեկնաբանել է հայտնի մարզիչ Վալերի Նեպոմնյաշչին:

«Քաղաքացիություն են ստանում՝ Եվրոպայում ավելի շարժուն լինելու և վիզայի հետ կապված խնդիրներից խուսափելու համար։ Ես այլ պատճառներ չեմ տեսնում։ Կարո՞ղ է Տիկնիզյանը խաղալ Սերբիայի ազգային հավաքականում։ Դա դժվար հարց է։ Հաշվի առնելով նրա մակարդակը՝ կարծում եմ՝ այո», - Նեպոմնյաշչիի խոսքերն է մեջբերել championat.com-ը։ 

euro-football.ru-ն հիշեցնում է, որ Նաիր Տիկնիզյանը Հայաստանի ազգային հավաքականի խաղացող է, ուստի նա իրավունք չունի խաղալու Սերբիայի ազգային հավաքականում: Տիկնիզյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 24 խաղ՝ խփելով մեկ գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում: Հիշեցնենք, որ Տիկնիզյանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մոսկվայի «Լոկոմոտիվից» միացել է «Ցրվենա Զվեզդային»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիկնիզյանը կարող է խաղալ Սերբիայի հավաքականում. մարզիչ Վալերի Նեպոմնյաշչի