Սեպտեմբերի 27-ին Ս. Գևորգ զորավարի տոնի առթիվ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի կբերվի սրբի մասունքը
Հասարակություն
22:55 25/09/2025
Հայաստան

Սեպտեմբերի 27-ին Ս. Գևորգ զորավարի տոնի առթիվ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի կբերվի սրբի մասունքը

Արարատյան Հայրապետական թեմից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 27-ին Ս. Գևորգ զորավարի տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի կբերվի սրբի մասունքը։

«Ժամը 10:30-ին եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ։

Քանի որ այս տարի տոնը համընկել է 2020 թ. 44-օրյա պատերազմի տարելիցի հետ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ Ս. Գևորգ եկեղեցում Ս. Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ հանուն հայրենիքի նահատակված մեր հայրենակիցների ու համերկրացիների»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սեպտեմբերի 27-ին Ս. Գևորգ զորավարի տոնի առթիվ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի կբերվի սրբի մասունքը