Պետք է կառուցողական դաշտում աշխատել ընդդիմադիր և ազգային-պետական ուժերի հետ. Շարմազանով
Քաղաքական
21:31 26/09/2025
Հայաստան

Պետք է կառուցողական դաշտում աշխատել ընդդիմադիր և ազգային-պետական ուժերի հետ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«ԱԺ լսումների արդյունավետ էին։

Ակնհայտ դարձավ  և արձանագրվեց.

1. Ընդդիմադիր քաղաքական ու հասարակական լայն ներգրավվածության ապահովում «Հանրապետական»-ի օրակարգի շուրջ։

2. Քաղաքական ուժերի ու հանրային գործիչների կողմից իմպիչմենթի գործընթացի աջակցում։

3. «Հայաստան» դաշինքի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացում ։

Կարծում եմ, անհրաժեշտ է ընդդիմադիր խմբակցուլյունների միջև քաղաքական կառուցողական կոնսուլտացիաների իրականացում ։

Այս ամենի ֆոնին զարմանալի չէին որոշ «ընդդիմադիր» քարոզիչների  «ջուրը պղտորելու» էժան փորձերը։

Բայց դրանց չպետք է ուշադրության արժանացնել։

Պետք է կառուցողական դաշտում աշխատել ընդդիմադիր  և ազգային-պետական ուժերի հետ։

Ոտքի տակ ընկնողներին պետք չէ բանի տեղ դնել։

Հ.Գ. Հանրապետականը ազգային պետության կերտման կուսակցություն է։

Աշոտ Նավասարդյան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder