Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով բացի Նարեկ Օհանյանից, իրավապահներին այլ անձանց ներգրավածության մասին ևս տեղեկություններ են հասել
Քաղաքական
22:14 26/09/2025
Հայաստան

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով բացի Նարեկ Օհանյանից, իրավապահներին այլ անձանց ներգրավածության մասին ևս տեղեկություններ են հասել

Իրավապահ մարմինները Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով բացի ձերբակալված Նարեկ Օհանյանից, այլ անձանց ներգրավածության մասին ևս տեղեկություններ են հասել։ Այդ մասին հայտնում է Armlur.am-ը;

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն այս պահին իրավապահները փնտրում են նրանց։ Ավելին, մեզ հասած լուրերի ենթադրյալ մյուս կասկածյալները, որոնք ըստ նախնական տեղեկությունների կապ ունեն Վոլոդյա Գրիգորյանի սպանության հետ դեռևս 7 ամիս առաջ Մերձավանում հնչած կրակոցների գործով անցել են և եղել են ՔՊ-ական Մերձավան համայնքի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի թիմակիցները։

Ի դեպ համայնքի բնակիչների պատմելով՝ չնայած իրավապահները հսկում են նաև ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տունը, սակայն նա երկրում չէ»,-ասվում է լուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder