Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔԿ-ն՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի uպանnղին հայտնաբերելու լուրի մասին
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ հայտնաբերվել է սեպտեմբերի 23-ին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին և նրա ոստիկան ընկերոջը սպանելու մեջ կասկածվողը։
Panorama.am-ը քննչական կոմիտեից փորձեց տեղեկություն ստանալ մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ։
«Այս պահին նախկինում հայտնած տեղեկություններին ավելացնելու ոչինչ չունենք»»,- հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկերը՝ ն Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Կրակոցների պահին նրանց հետ նույն վայրում գտնված Արծրուն Գալստյանը վիրավորվել էր։
Հաղորդվել էր, որ դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել, այնուհետև հեռացել է դեպքի վայրից։