ՔԿ-ն՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի uպանnղին հայտնաբերելու լուրի մասին
Իրավունք
15:05 26/09/2025

ՔԿ-ն՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի uպանnղին հայտնաբերելու լուրի մասին

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ հայտնաբերվել է սեպտեմբերի 23-ին  Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին և նրա ոստիկան ընկերոջը սպանելու մեջ կասկածվողը։

Panorama.am-ը քննչական կոմիտեից փորձեց տեղեկություն ստանալ մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ։ 

«Այս պահին նախկինում հայտնած տեղեկություններին ավելացնելու ոչինչ չունենք»»,- հայտնեցին ՔԿ-ից։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկերը՝ ն Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Կրակոցների պահին նրանց հետ նույն վայրում գտնված  Արծրուն Գալստյանը վիրավորվել էր։ 

Հաղորդվել էր, որ դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել, այնուհետև հեռացել է դեպքի վայրից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder