Ինչքա՞ն աշխատավարձ է ստանում նորաթուխ էներգետիկ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ից
Քաղաքական
09:21 26/09/2025
Հայաստան

Ինչքա՞ն աշխատավարձ է ստանում նորաթուխ էներգետիկ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ից

«ՀԷՑ ՔՊ-ական կառավարիչը ամսական ստանում է 5 200 000 ՀՀ դրամ, տարեկան 62 400 000 ՀՀ դրամ»,-նման թվեր է հրապարակել ՀԷՑ վերահսկողական կոմիտեն։

Հրապարակված տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, ՀԷՑ-ում ՔՊ-ական և էներգետիկայի հետ կապ չունեցող 8 նշանակվածների տարեկան աշխատավարձը կազմում է 212 976 000 ՀՀ դրամ։ 7 տարվա հաշվարկով թիվը կկազմի 1 490 832 000 ՀՀ դրամ։

Ավելի վաղ կոմիտեն նշել էր, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը արդեն 2-րդ սխալ տեղեկատվությունն է տարածում։

«Նորաթուխ էներգետիկին առաջարկում ենք հերքել տեղեկությունն առ այն, որ ՀԷՑ Տնօրենների խորհրդի աշխատավարձը որևիցե կերպ ազդում է սակագնի վրա:

Նորաթուխ էներգետի’կ, Տնօրենների խորհրդի աշխատավարձը տալիս է սեփականատերը իր գրպանից, և այն որևիցե կերպ չի ազդում սակագնի վրա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչքա՞ն աշխատավարձ է ստանում նորաթուխ էներգետիկ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ից