Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նիկոլ Փաշինյանը նպատակ չունի Հայաստանին օժտել իրական կիբեռպաշտպանական կարողություններով. Դավիթ Փափազյան
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի՝ ANIF-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանն այսօր նոր գրառում է կատարել հիմնադրամի գործունեության վերաբերյալ.
«ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմը համագործակցեց Օրբիսի հետ՝ պատրաստելու տաղանդավոր և աշխատասեր մասնագետների նոր սերունդ, որոնք ունակ կլինեին պաշտպանել մեր երկրի տնտեսությունը կիբեռհարձակումներից։
2024թ. ամռանը, նոր իրականությունից հուսալքված, Յուրին, Վարդուհին, Յաշան, Անուշը, Մերին, Գորը, Սևակը, Արմանը, Լիանան ու Նարեկը հրաժարվեցին աշխատանքից, իսկ պետական միջոցներով ձեռք բերված գերարդիական տեխնոլոգիան մնում է անտեսված ու փտում։
Ինչո՞ւ. որովհետև Նիկոլ Փաշինյանը նպատակ չունի Հայաստանին օժտել իրական կիբեռպաշտպանական կարողություններով»։
Հիշեցնենք, փաստաբան Հակոբ Ենոքյանը հայտարարել է, որ վաղը կհանդիպի լրագրողների հետ ու կներկայացնի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի վերաբերյալ հարուցված քրեական հետապնդման մանրամասները, դրա ոչ իրավաչափ և ոչ հիմնավոր լինելու վերաբերյալ պաշտպանության կողմի դիրքորոշումը։