Վարդան Վարդանյանն այս ամիս խրախուսանքի պետք է արժանանա. Ղազարյան
Իրավունք
21:46 27/09/2025
Հայաստան

Վարդան Վարդանյանն այս ամիս խրախուսանքի պետք է արժանանա. Ղազարյան

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն այս ամիս խրախուսանքի պետք է արժանանա, քանի որ միայն ՀՀ Արմավիրի մարզում, մեկ շաբաթվա ընթացքում, հրազենի գործադրմամբ հերթական սպանության դեպքն է արձանագրվում։ Այս մասին գրում է քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Փոխարենը, նա շատ ակտիվ մասնակցում է ընդդիմության բոլոր հանրահավաքներին։ Նրա պատկերացումներով քրեական հանցագործները ոչ թե ապօրինի զենք կրողներն ու թմրամոլներին են, այլ թշնամական ռեժիմի դեմ պայքարոող ազնիվ քաղաքացիները»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder