Ադրբեջանից Վրաստան են անցկացրել 200 կգ հերոին
Իրավունք
14:48 27/09/2025
Տարածաշրջան

Ադրբեջանից Վրաստան են անցկացրել 200 կգ հերոին

Վրաստանի ոստիկանությունը բռնագրավել է 200 կիլոգրամ հերոին։ Այն հարևան երկիր է բերվել Ադրբեջանից։ Վրացական ԶԼՄ-ները գրում են, որ ձեռք բերված ապացույցները հաստատում են, որ տրանսպորտային միջոցը Վրաստան է մտել Իրանից՝ Ադրբեջանի միջոցով՝ Կարմիր կամրջի սահմանային անցակետով։

Սև շուկայում բռնագրավված թմրանյութերի արժեքը գերազանցում է 50 միլիոն ռուբլին։ Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնում է, որ ձերբակալվել է Իրանի՝ 1989 թվականին ծնված քաղաքացի։

«Իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալի վարած բեռնատարում հայտնաբերել և բռնագրավել են ութ պարկ, որոնք թաքցված էին ձկան կերի բեռի տակ»,-գրում է աղբյուրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանից Վրաստան են անցկացրել 200 կգ հերոին