Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից հօգուտ ՀՀ բռնագանձվել է608 միլիոն դրամ
Ապօրինի գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 608 միլիոն դրամ։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ: Դատարանի կողմից հաստատված Հաշտության հիմքը 2024 թվականի հունվարի 22-ին Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն ներկայացված՝ գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմումն էր, որով վերջիններս պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել շուրջ 608 միլիոն դրամ:
2025 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ շուրջ 608 միլիոն դրամն ամբողջությամբ վճարվել է ՀՀ բյուջե: