Եթե անտարբերությունը կամ վախն այդքան կլանել է բոլորիդ, գոնե ողջունեք այս օրենքի ընդունումը. Հովակիմ Զաքարյան
Կրթություն, գիտություն
17:33 28/09/2025
Հայաստան

Եթե անտարբերությունը կամ վախն այդքան կլանել է բոլորիդ, գոնե ողջունեք այս օրենքի ընդունումը. Հովակիմ Զաքարյան

Կենսաբանական գիտությունների թեկնածու ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը գրում է.

«Եվ ո՞վ նկատեց, որ սեպտեմբերի 11-ին ԱԺ-ի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով Գիտությունների ազգային ակադեմիան դարձավ հասարակական կազմակերպությունների մակարդակի և բովանդակության «դատարկ» կառույց․ 1990-ական թվականներին առաջացած ձևական ակադեմիաների նման մի բան, որն այլևս չունի ոչ մի գիտահետազոտական ինստիտուտ իր ենթակայության տակ։

Ոչ մեկ։

Ինչպե՞ս նկատեինք, եթե նույնիսկ Գիտությունների ազգային ակադեմիան, իր նախագահությունը, տասնյակ ակադեմիկոսներն ու թղթակից անդամները մինչև հիմա՝ օրենքի ընդունումից 17 օր անց, մեկ բառ չեն ասել եղածի մասին։

Ակադեմիկոսներ...

Եթե անտարբերությունը կամ վախն այդքան կլանել է բոլորիդ, գոնե ողջունեք այս օրենքի ընդունումը․ վերջապես ազատվեցիք բազմաթիվ «հոգսերից», բայց շարունակելու եք ստանալ տիտղոսավճարները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder